Իրավական 

Պարտվող կողմը, որպես կանոն, դժգոհ է մնում. Ինչու են ՄԻԵԴ-ում շատանում Հայաստանից ստացվող հայցերը

analitik.am

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, խոսելով ՄԻԵԴ-ում Հայաստանից ստացվող հայցերի մասին, կարծիք հայտնեց, որ դա ինքնին վատ չէ, քանի որ այդկերպ քաղաքացիները փորձում են իրենց իրավունքները պաշտպանել, ինչը վկայում է վերջիններիս ինքնագիտակցության մասին:

Ինչ վերաբերում է դիտարկման, թե արդյո՞ք ՄԻԵԴ-ում Հայաստանից ստացված հայցերի քանակի ավելացումը չեն վկայում արդարադատության ոչ այնքան լավ որակի մասին, Հարությունյանը նշեց, որ դա որակի հետ այդքան էլ կապ չունի, քանի որ պարտվող կողմը, որպես կանոն, դժգոհ է մնում:

Կոնկրետ թվերին մասով էլ նախարարն ասաց, որ 2016 և 2017 թվականներին ՄԻԵԴ-ում 27 որոշում է կյացվել Հայաստանի մասով։

 

Նույն շարքից