Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են օղակի մեջ վերցնել սիրիական Աֆրինը. Էրդողան

analitik.am

Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են օղակի մեջ վերցնել սիրիական Աֆրինը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ հունվարի 20-ին մեկնարկած ռազմական օպերացիային նոր տեմպ է հաղորդվելու:

Ավելի վաղ CAНA պարբերականը հայտնել էր, որ սիրիական կառավարակա ուժերի և Աֆրինում թուրքերի դեմ պայքարող քրդական ինքնապաշտպանական ուժերի միջև պայմանվորվածություն կա, որի համաձայն սիրիական կառավարական ուժերը մտնելու են Աֆրին և օգնելու են քրդերին:

Ավելի ուշ, սակայն, այդ ինֆորմացիան հերքվեց ինչպես քրդերի, այնպես էլ թուրքական իշխանությունների կողմից: Քրդերն ամեն դեպքում կոչ են արել սիրիական կառավարակամ ուժերին միանալ իրենց և պաշտպանել Սիրիայի պետական սահմանները, իսկ թուրքական կողմը ևս մեկ անգամ հայտարարել է, որ օպերացիան շարունակվելու է:

 

Նույն շարքից