Սպորտ 

Բռնցքամարտի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ստրանջայի մրցաշարում

analitik.am

Սոֆիայում երեկ մեկնարկել է բռնցքամարտի Ստրանջայի հեղինակավոր մրցաշարը: Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականից հանդես է եկել 52 կգ քաշային Վահե Բադալյանը։ Հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթել է Չինաստանի ներկայացուցչին։ Այս մասին հայտնում է Հայատանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Այսօր ռինգ կմտնեն 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։ Հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Սոֆիա է մեկնել յոթ բռնցքամարտիկ:

Նույն շարքից