Բարի օր Տնտեսություն 

Մարզահամերգային համալիրը լավ ուզող չունի. Արման Սահակյան

analitik.am

Եթե կա ներդրում, եթե մարդիկ ցանկանում են զբաղվել բիզնեսով, պետությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ անդրադառնալով Արթիկ քաղաքում դպրոցի շենքն ԱԺ միլիոնատեր պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող ընկերությանն անհայտույց կերպով տրամադրելուն:

Սահակյանը նշեց, որ վերոնշյալ ընկերությունը պետք է 2 միլիոն դոլարի ներդրում անի, ինչը պայմանագրային պարտավարությունը, և կառավարությունը հետևելու է դրան:

Սահակյանը խոսեց նաև Երիտասարդական պալատի շենքի մասին: Նա մասնավորապես նշեց, որ շենքն այն ժամանակ օտարվել է սնանկացման գործընթացով:

Ինչ վերաբերում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ճակատագրին, ապա, Պետգույքի կառավարման վարչության պետի խոսքերով, այս մասով դեռ լավ ուզող չկա, համալիրը շարունակում է կատարել իր գործառույթները, սակայն նախկինի նման վաճառվում է, քանի որ պետության վրա թանկ է նստում:

Նույն շարքից