Հասարակություն 

Թիվ 58 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց

analitik.am

Փետրվարի 19-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 28 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Հովհաննես Կ.-ին, ում խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ և պարզվել, որ նա այդ դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 16.30-ին, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում` 1962 թ. ծնված Անժելա Բ.-ի պայուսակից, որի մեջ եղել են բանկային քարտեր և 23.000 դրամ:
Գողոնն առգրավված է:
Հովհաննես Կ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից