Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Նաիրա Զոհրաբյանը «խայթեց» Դաշնակցությանը

analitik.am

Այսօր՝ փետվարի 21-ին, ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը ձայների 5 կողմ և 9 դեմ հարաբերակցությամբ բացասական եզրակացություն տվեց ԱԺ Ծառուկյան խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերում էր ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն:

Մինչ այդ, նախագիծը զեկուցող Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ հարցի շուրջ մեծամասնության հետ համաձայնության հասնել չի հաջողվել, քանի որ վերջիններիս կարծիքով, գործող կարգն ընդունելի է և կոմպրոմիսի չեն գնալու:

Զոհրաբյանի խոսքերով, հնարավորություն կար կոմպրոմիսի գալ ՀՅԴ-ի հետ, որը ևս կարծես թե դեմ է գործող կարգին: Սակայն ՀՅԴ-ի հետ ևս համաձայնության գալ չի հաջողվել, քանի որ վերջիններս հույս ունեն համոզել ՀՀԿ-ին, ինչը Ծառուկյան դաշինքի համար անընդունելի է, քանի որ դրա համար կարող է պահանջվել ևս 125 տարի. «Իսկ մենք գտնում ենք, որ այս ընտրակարգը պետք է օր առաջ փոխվի»:

Ծառուկյան դաշինքն առաջարկում էր անցնել պարզ համամասնական ընտրական համակարգի:

Նախագծի հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանն իր հերթին հիշեցրեց խորհրդարանական ընտրություններից առաջ տեղի ունեցած «4+4+4» ֆորմատով քաղաքական քննարկումների ու կայացած կոնսենսուսի մասին՝ նշելով, որ հնարավոր չէ ուղղակի փոխել գործող կարգը, դրա համար պետք է նոր քննարկումներ լինեն առնվազն:

 

 

 

Նույն շարքից