Իրավական 

Թուրքը դու ես, հանգստացի հլը. Լարված վիճակ՝ Սասնա ծռերի գործով դատական նիստում

analitik.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռերի» գործով դատական նիստում այսօր միջադեպ տեղի ունեցավ ամբաստանյալների և դատախազ Պետրոս Պետրոսյանի մասնակցությամբ:

Այն պահին, երբ դատախազը պատրաստվում էր իր դիրքորոշումը հայտնել՝ կապված հանրային պաշտպանների ներգրավման հետ, Սասնա ծռեր խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը հայտարարեց, որ թքած ունի դատախազի դիրքորոշման վրա: Դրանից հետո լեզվակռիվ սկսվեց կողմերի միջև:

Վիճաբանության ժամանակ Պավլիկ Մանուկյանը թուրք անվանեց դատախազին, ով, ափերից դուրս գալով, ասաց. «Թուրքը դու ես, հանգստացի հլը»:

Դրանից հետո դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց նիստերի դահլիճից հեռացնել Մանուկյանին:

10 ժամով նիստերի դահլիճից հեռացվեցին նաև Արայիկ Խանդոյանը և Սմբատ Բարսեղյանը:

 

 

Նույն շարքից