Հայաստան Քաղաքականություն 

Փաշինյանը ՀՀԿ-ական պատգամավորներին համեմատեց անկապ և սրբատաշ քարերի հետ

analitik.am

Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս չի եղել, այն եղել է ԵՄ-ի կողմից տրամադրած գումարների ծախսման ուղղությունների շուրջ: Այսօր՝ փետվարի 21-ին, ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Ծառուկյան խմբակցության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է գոյություն ունեցող ընտրակարգին, ապա Փաշինյանի խոսքերով, ստացվում է՝ եթե Սահմանադրության մեջ գրված է համամասնական ընտրակարգ, դա դեռ չի նշանակում համամասնական ընտրակարգ, շատ հնարավոր է, որ գրողները նկատի են ունեցել մեծամասնական ընտրակարգ:

Փաշինյանը խոսեց նաև ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության մասին՝ նշելով, որ նրանք  հիմնականում ֆասադի մի մասն են, և այդ ֆասադի մեջ կան և քարքարոտ, «գռուբակոլ» քարեր, և սրբատաշ, հղկած քարեր, և անկապ քարեր, որոնք պետք է չլինեին:

Նույն շարքից