Միջազգային Քաղաքականություն 

Թուրք-իրաքյան սահմանին թուրք զինծառայողներ են զոհվել

analitik.am

Թուրք-իրաքյան սահմանին Քրդական աշխատավորական կուսակցության անդամների կողմից տեղադրված ականների վրա թուրքական բանակի զինծառայողներ են պայթել: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր Շեմդինլի շրջանում ռազմական օպերացիայի ժամանակ: Զոհվել է 2, վիրավորվել մեկ զինծառայող:

Հիշեցնենք, որ Քրդական աշխատավորական կուսակցությունն Անկարայի կողմից համարվում է ահաբեկչական խմբավորում:

 

Նույն շարքից