Հասարակություն 

Ուսանողները կրկին ակցիա էն անում՝ պաշտպանելով փոխդեկանին

analitik.am

ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողները կրկին բողոքի ակցիա են կազմակերպել համալսարանի մոտ՝ պահանջելով պաշտոնից չհեռացնել ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ փոխդեկանի մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել համալսարանում: Ծեծկռտուքի պատճառների մասին դեռ հայտնի չէ, շրջանառվում է մի քանի վարկած, որոնցից մեկի համաձայն փոխդեկանը նկատողություն է արել մի խումբ երիտասարդների, ովքեր էլ ծեծի են ենթարկել վերջինիս:

Ուսանողները նմանատիպ ակցիա էին կազմակերպել նաև երեկ:

Փոխդեկանի հնարավոր պաշտոնանկության մասին հայտարարել էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը

Նույն շարքից