Միջազգային Քաղաքականություն 

Ադրբեջանը կանհետանա. Աշոտ Մանուչարյան

analitik.am

Այս հայտարարությունն արվեց, որպեսզի ատելությունը հասնի գագաթնակետին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական, հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե իր երկրի թիրախը Երևանը գրավելն է:

Ընդ որում, Մանուչարյանի կարծիքով, խոսքը վերաբերում է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանում ապրող հայերի նկատմամբ ատելությանը:

Ինչ վերաբերում է հնարավոր պատերազմին, ապա Մանուչարյանի խոսքերով, այն հիմա չի լինի, իսկ երբ սկսվի, Ադրբեջան պետությունը կդադարի գոյություն ունենալուց: Բանախոսը կարծում է, որ այն վերածվելու է ինչ-որ միավորման, որըն իրենից այլևս այսպիսի վտանգ չի ներկայացնելու. «Այսօր իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանը, հանդիսանալով քաոսի համակարգի բաղկացուցիչ մաս, ենթարկվում է նույն ճնշումներին և հարվածներին, ինչին համակարգի այլ մասնակիցները և առաջին հերթին ղեկավար-մենեջերը»:

 

Նույն շարքից