Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն արգելել է Ուկրաինային հրթիռներ պատրաստել Թուրքիայի համար

analitik.am

2016 թվականին ԱՄՆ-ն արգելել է Ուկրաինային հրթիռներ պատրաստել Թուրքիայի համար: Այս մասին հայտնում է «Оборонно-промышленный курьер»-ը:

Գործակալության տեղեկություններով,  այն ժամանակ Կիևի և Անկարայի միջև ակտիվ բանակցություներ են ընթացել ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասով: Սակայն ԱՄՆ-ին անհանգստացրել է Թուրքիայի ռազմական ուժի անվերահսկելի աճը, ինչին էլ հաջորդել են համապատասխան քայլերը:

Եթե բանակցությունների սկզբնական փուլում կողմերը քննարկել են հրթիռների և ինքնաթիռների վաճառքի մասին հարցեր, ապա  հետագա փուլերում այդ մասով խոսակցությունները դադարել են, և կողմերը քննարկել են միայն կապի միջոցներին վերաբերող հարցերը:

 

 

Նույն շարքից