Հասարակություն 

Թրամփն առաջարկել է զինել ուսուցիչներին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է թույլ տալ ուսուցիչներին զենք կրել: Այս մասին վերջինս խոսել է Ֆլորիդայի դպրոցում 17 մարդու կյանք խլած հրաձգության ականատես դեռահասների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է The Hill-ը:

Թրամփի խոսքերով, եթե դպրոցներում լինեն զենքի հետ վարվել իմացող ուսուցիչներ, նման դեպքերն այսպիսի արյունալի հետևանք չեն ունենա:

ԱՄՆ նախագահն ամեն դեպքում նշել է՝ եթե նման որոշում կայացվի, ուսուցիչները պարտավոր կլինեն հատուկ վերապատրաստման կուրսեր անցնել:

Նույն շարքից