Հասարակություն 

Աշխարհի ամենահարուստ մարդը մեկ օրում ավելի քան 1 միլիարդ դոլար է աշխատել

analitik.am

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը 1 օրում 1,15 միլիարդ դոլար է աշխատել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վերջինիս ընկերության բաժնետոմսերը թանկացել են՝ հասնելով 1,5 հազար դոլարի: Այս մասին հայտնում է Bloomberg Billionaires Index-ը:

Ընդհանուր առմամբ, այս տարի Amazon-ի բաժնետոմսերը թանկացել են արդեն 26,5 տոկոսով:

Հավելենք,որ Բեզոսի կարողությունը գնահատվում է 124 միլիարդ դոլար:

 

Նույն շարքից