Բարի օր Գյուղատնտեսություն Տնտեսություն 

360,000,000 դրամ՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը

analitik.am

Այս տարի գյուղացին դիզելային վառելիքը կգնի վաճառվող գնից 60 դրամ ցածր գնով: Որոշումը հաստատվել է ՀՀ  կառավարության այսօրվա նիստում:

ՀՀ կառավարությունը  որոշել է  ՀՀ  գյուղատնտեսության նախարարին 2018 թվականին հատկացնել 360,000,000 դրամ, այդ թվում` 2018 թվականի առաջին եռամսյակում` 147,500,000 դրամ, առաջին կիսամյակում` 360,000,000 դրամ` ՀՀ  2018 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ  կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Որպես սուբսիդիա հատկացված գումարը սահմանված կարգով տրամադրվելու է ՀՀ  գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացրած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերություններին՝ մինչև 6,000,000 լիտր դիզելային վառելիքի մատակարարումները կազմակերպելու նպատակով:

 

 

Նույն շարքից