Գյուղատնտեսություն 

Գյուղացիները մեկ պարկը պարարտանյութը կարող են ձեռք բերել 7 հազար դրամով

analitik.am

Սուբսիդավորման արդյունքում գյուղացիները մեկ պարկը պարարտանյութը կարող են ձեռք բերել 7 հազար դրամով: Կառավարությունը համապատախան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստի ժամանակ.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով պետական աջակցություն հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման համար անհրաժեշտ 285,000,000 դրամը՝ որպես սուբսիդիա, սահմանված կարգով, սուբսիդիա տրամադրելու մասին պայմանագրով, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2018 թվականի փետրվարի 8-ի «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար ծրագիրը հաստատելու մասին»  N 38-Ա հրամանով հաստատված ծրագրին համապատասխան տրամադրել «Տորգովիյ Դոմ «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկե­րությանը ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մատակարարումները Հայաստանի Հանրապե­տու­թյուն կազմակերպելու նպատակով.

2) ծրագրի իրականացման համար 18,750,000 դրամը, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, դրամաշնորհի պայմա­նագրով տրամադրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ Հայաստանի Հանրապե­տու­թյուն ներմուծված ֆոսֆորական և կալիումա­կան պարարտանյութերի բեռնման և համայնք­ներ բեռնափոխադրման աշխա­տանք­ները կազմակերպելու նպատակով.

Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել ծրագրով նախատեսված գործառույթների իրականացումը:

 

Նույն շարքից