Հասարակություն 

Պահպանակով սեքսը նույնն է, ինչ թղթով կոնֆետ ուտելը. Ֆիլիպինների նախագահ

analitik.am

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կոչ է արել իր հայրենակիցներին հրաժարվել պահպանակներից՝ նշելով, որ պահպանակով սիրով զբաղվելը նույնն է, ինչ թղթով կոնֆետ ուտելը:

Վիճելի հայտարարությունը Դուտերտեն արել է Ֆիլիպինների բնակչության անվերահսկելի աճի մասին քննարկումների ժամանակ: Նա ընդունել է, որ պետք է ինչ-որ կերպով կանգնեցնել այդ աճը, սակայն պետք չէ դրա համար դիմել պահպանակների օգնությանը:

Մինչ այդ, Ֆիլիպինների առողջապահության նախարարությունը զեկույց էր հրապարակել՝ խոսելով երկրում սեռավարակների տարածման մասին:

Human Rights Watch-ն իր հերթին նշել է, որ այս պայմաններում պահպանակներից հրաժարվելու կոչ անելն անպատասխանատու է:

Նույն շարքից