Սպորտ 

«Ատլետիկոն» Գրիզմանի փոխարեն «Բարսելոնայից» պահանջում է Դեմբելեին

analitik.am

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմյոնեն պատրաստ է թիմի առաջատարներից Անտուան Գրիզմանին բաց թողնել «Բարսելոնա»: Սակայն, իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններով, արգենտինացի մասնագետը դեմ չէր լինի, Գրիզմանի փոխարեն թիմում տեսնել կատալոնական գրանդի 20-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեին:

Դեռ հայտնի չէ, թե ինչ վերաբերմունք ունի հարցի մասով «Բարսելոնայի» ղեկավարությունը, որն ընդամենը մի քանի ամիս առաջ ավելի քան 100 միլիոն վճարեց երիտասարդ ֆրանսիացու տրանսֆերի համար:

Նույն շարքից