Առողջապահություն 

Դեղերը փուլ առ փուլ դեղատոմսերով վաճառելու որոշումը դեռ կայացված չէ

analitik.am

Այսօր՝ մարտի 1-ին, կառավարության նիստից հետո ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, պատասխանելով հարցին, թե կառավարության որ որոշման հիման վրա է դեղերի մի մասը վաճառվում դեղատոմսերով, այսինքն՝ ծրագիրը փուլ առ փուլ իրականացվում,  հայտարարեց, որ այդ որոշումը դեռ մշակման փուլում է, և ընդունվելու է հաջորդ շաբաթ՝ կառավարության մյուս նիստի ժամանակ:

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք այդ գործելաոճը, երբ որոշումը չկա, բայց գործընթացն արդեն սկսվել է, գոհացնում է նախարարին, վերջինս պատասխանել է՝ այո:

Հիշեցնենք, որ այսօրվանից Հայաստանում դեղերի մի մաս վաճառվելու է բացառապես դեղատոմսերով:

Նույն շարքից