Բարի օր Գիտություն Հասարակություն Հարցազրույց 

Կան այնպիսի հայ պատանի շախմատիստներ, որոնք մրցակցությունից դուրս են. Նարեկ Վարազդատյան

analitik.am

Շախմատը  բոլորիս  քաջ հայտնի խաղ է , այն համարվում է արքայական  զբաղմունք , բայց հավանաբար  քչերը  գիտեն  շախմատի մասին հետաքրքիր մանրամասներ:

Analitik.am-ի թղթակիցը  զրուցեց  «Նարվա» շախմատի դպրոցի հիմադիր տնօրեն  Նարեկ Վարազդատյանի հետ  շախմատի մասին մի քանի մանրամասնությունների ,հետաքրքիր մեկնաբանությունների և այլ հարցերի շուրջ:

Հայտնի է , որ հայերի շրջանում շախմատը դեռ վաղ միջնադարում մեծ ճանաչում է ունեցել  , սակայն, լայն տարածում է ստացել ԽՍՀՄ տարիներին : Մեր երկրում շախմատի զարգացման համար ստեղծված են շատ հարմարավետ պայմաններ և գաղտնիք չէ , որ ներկայումս այն ունի բավականին մեծ տարածում : Ի՞նչ է տալիս մեզ շախմատի զարգացումը :

Երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն, շախմատի հանդեպ սերն ավելի մեծ հորիզոնների հասավ: Շախմատը միավորում է սպորտը, արվեստը և գիտությունը: Վստահ եմ, ոչ բոլոր շախմատ պարապողները կդառնան հանրաճանաչ շախմատիստներ, սակայն ոչ-ոք չի ափսոսա այն ժամանակի համար, որը տվել է շախմատին, քանզի այն օգնում է ցանկացած բնագավառում:

Ժամանակի ընթացքում պարզ է դարձել , որ շախմատը թե՛ մեծերի և թե՛ փոքրերի մոտ բարելավում է մի շարք իմացական գործընթացներ : Կոնկրետ հայ փոքրիկների մոտ , ի՞նչ առաջընթացներ եք գրանցել:

Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն համարվում է շախմատային գերտերություն, և ներկայումս ունենք այնպիսի տաղանդավոր պատանի շախմատիստներ, որոնք առաջատարներ են համաշխարհային շախմատում, իսկ որոշներն էլ ուղղակի մրցակցությունից դուրս են:

Շախմատում առկա են տարբեր խաղաքարեր  , որոնք ծանոթ չեն շախմատ սիրող, բայց խաղալ չիմացող մարդկանց : Որտեղի՞ց և ինչպե՞ս են առաջացել շախմատային խաղաքարերը և ինչո՞ւ են նրանք կոչվում հենց այդպես:

Ավանդույթներից մեկի համաձայն, հնում արքաներից մեկը սիրել է պատերազմել՝ նոր տարածքներ գրավելու ակնկալիքով: Իր իմաստուններից մեկը հնարել է մի խաղ, որը նմանեցվել է պատերազմին, որպեսզի արքան այդ խաղով հագուրդ տա իր ծարավին և մարդկային կյանքեր չկործանի: Խաղաքարերի անվանումներն էլ հենց պատերազմական մասնակիցներն են՝ արքա, թագուհի, փիղ, ձի նավակ և զինվոր:

Շատերը մեր օրերում շախմատ խաղալ չգիտեն կամ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չի ստացվել փորձել: Դժվար է արդյո՞ք սովորել խաղալ այս խաղը:

Իրականում շախմատ սովորելն այնքան դժվար չէ, որքան հմտորեն տիրապետելը խաղի գաղտնիքներին: Ըստ իս, շախմատն անծայրածիր գիտություն է. Որքան էլ սովորես, միևնույնն է, սովորելու շատ բաներ կունենաս:

Ասում են՝ իդեալական  կանայք  շախմատիստուհիներն  են , որովհետև նրանք  կարող  են  ժամերով  լռել՝ հետևելով  շախմատի  քարերի քայլերին: Արդյո՞ք կանայք, իսկապես, ավելի լավ են խաղում շախմատ:

Չեմ կարծում, թե կանայք կարող են տղամարդուն հավասար շախմատ խաղալ, քանզի անկարող են ժամերով լուռ նստել խաղատախտակի առջև և ոչինչ չխոսել:

Շախմատային խաղում հաջողության հասնելը ,այլ կերպ ասած հաղթանակ տանելը, թվում է մտավոր և մաթեմատիկական բարդ գործընթաց, երբեմն ստեղծվում է տպավորություն , որ շախմատիստները հաղթանակի հասնելու համար ներդնում են առանձնահատուկ ուժեր : Ինչպե՞ս է տրվում յուրաքանչյուր հաղթանակը և ո՞րն է այս խաղի մեջ հաջողության հասնելու հիմնական պայմանը :

Այո, ճիշտ եք,  իրականում շատ դժվար է հաշվել բազմաթիվ կոմբինացիաներ, փորձել գուշակել մրցակցի գալիք սպառնալիքները, ընտրել լավագույն շարունակությունը: Այն շախմատիստը, ով մարզչի հետ լավագույնս է պատրաստվում ամեն պարտիայից առաջ, կարծում եմ՝ հենց նա էլ հասնում է հաջողության: Իսկ, իրականում, կան շախմատիստներ, որոնց մոտ գործող ինտուիցիան երբեք չի դավաճանում, ինչը ամենակարևոր հատկանիշներից մեկն է շախմատում: Պետք է ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում գտնել լավագույն քայլը: Չկան թույլ և ուժեղ շախմատիստներ, կան թույլ և ուժեղ քայլեր…

Շախմատի վանդակավոր տախտակը բաղկացած է սև ու սպիտակ թագավորություններից : Ո՞րն է այս երկու գույների ընտրության պատճառը և ո՞ր գույնի խաղատախտակին եք ավելի հաճախ հաղթանակել :

Սպիտակ խաղաքարով խաղացող շախմատիստը կատարում է 1-ին քայլը, ինչն իրականում շատ կարևոր է շախմատում: Ինքս շատ քիչ եմ շախմատ խաղում, զբաղվում եմ մարզչական աշխատանքով: Սաներիս մեջ սերմանում եմ շախմատային գրագետ գիտելիքներ, ամեն պարտիայում հաղթանակի հասնելու մղում՝ անկախ իրենց ղեկավարած բանակի գույնից:

Ի՞նչ ծրագրեր ունեք շախմատի հետ կապված և այդ ծրագրերը Հայաստանո՞ւմ, թե՞ Հայաստանից դուրս եք պատրաստվում իրագործել:

Հայաստանի մայրաքաղաք Երևանում  գործում է իմ կողմից հիմնադրված «Նարվա» շախմատի դպրոցը, որն արդեն 4 տարեկան է: Անկեղծ կլինեմ՝ անձամբ ինձ համար Հայաստանում գործող որևէ շախմատային դպրոցի մրցակից չեմ համարում: Մրցակից կարող է համարվել այն շախմատային հաստատությունը, որը հանդես չի գա հայոց եռագույնի ներքո: Ապրում, աշխատում և գործունեություն եմ ծավալում ՀՀ-ում՝ փորձելով իմ փոքրիկ լուման ներդնել Հայաստանում շախմատի զարգացման գործում:

Յանա Մարտիրոսյան 

 

Նույն շարքից