Սպորտ 

«Չելսիի» առաջատար կիսապաշտպանը կորցրել է գիտակցությունը մարզման ժամանակ

analitik.am

Անգլիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումից առաջ «Չելսիի» առաջատար կիսապաշտպաններից ՆՙԳոլո Կանտեն մարզման ժամանակ կորցրել է գիտակցությունը:

Միջադեպից հետո 26-ամյա ֆուտբոլիստին տեղափոխել են հիվանդանոց: Կասկածներ են եղել, որ նա խնդիրներ ունի սրտի հետ:

Բարեբախտաբար կասկածներն իրականություն չեն դարձել, իսկ թե ինչու է կիսապաշտպանը ուշագնաց եղել, հայտնի չէ:

 

Նույն շարքից