Գլխավոր Տնտեսություն 

Ռուսական իշխանություններն արգելել են Հայաստանից ներմուծված ելակի մուտքը Ռուսաստան

analitik.am

forpost-sz.ru-ը հայտնում է, որ մարտի 6-ին Սանկտ Պետերբուրգի  «Պուլկովո» օդանավակայանում  «Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցներն արգելել են Հայաստանից ներմուծված 250 կգ ելակի մուտքը Ռուսաստան:

Նշվում է, որ ստուգման արդյունքում հատապտուղի խմբաքանակի մեջ միջատներն են հայտնաբերվել: Ավելի ուշ պարզվել է, որ ելակի մեջ հայտնաբերված միջատները ծաղկային թրիփսներ են, որոնք վնասում են բուսականությանը:

«Ռոսսելխոզնադզորը» որոշում է կայացրել ելակի խմբաքանակը վերադարձնել Հայաստան:

Նույն շարքից