Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Ցավում ենք, որ ի մի չբերվեցին այդ արձանագրությունները. Ֆրանսիայի դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների մասով

analitik.am

Սույն թվականի մարտի 1-ին ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց դադարեցնել «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների վավերացման գործընթացը: 2009 թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված այս արձանագրությունների վավերացման գործընթացի  ՀՀ դիրքորոշման մասին տեղեկացվել են  արձանագրության ստորագրման արարողությանը ներկա կողմերը: Արձանագրությունների գործընթացի դադարեցման և ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների ապագայի վերաբերյալ  Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը  պարզելու նպատակով Analitik.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ-ում  Ֆրանսիայի դեսպանատնից մեզ տրամադրեցին  Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակի  հայտարարությունն այս հարցի շուրջ, որը ներկայացնում ենք ստորև.

«Մենք ի գիտություն ենք ընդունել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մասին 2009 թվականի Ցյուրիխի արձանագրությունների վավերցման գործընթացը դադարեցնելու հայկական իշխանությունների ընդունած որոշումը:

Ցավում ենք, որ ի մի չբերվեցին այդ արձանագրությունները վավերացնելու և կենսագործելու պայմանները:

Կոչ ենք անում շարունակել երկու երկրների հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերը» :

 

 

Նույն շարքից