Առողջապահություն Հասարակություն 

Հանձնարարվել է բացահայտել դեղատների առջև դեղատոմսեր գրելու և վաճառելու դեպքերը

analitik.am

Լրագրողների հետ զրույցում  առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ ՀՀ  առողջապահության նախարարությունը հանձնարարական է տվել՝ բացահայտել դեղատների առջև դեղատոմսեր գրելու և վաճառելու դեպքերը:

«Ես տեղեկացել եմ այն մասին, որ նման երևույթ է տեղի ունենում: Դա ինձ համար շատ ցավալի է: Մենք առավոտից հանձնարարություն ենք տվել վեր հանելու այդ դեպքերը: Ուզում ենք հասկանալ, թե որտեղ են տեղի ունենում դրանք, և ովքեր են հեղինակները»,-ասաց փոխնախարարն ու հավելեց՝  հայտնաբերելու դեպքում համապատասխան ընթացք կտան հարցին:

Այս պահի դրությամբ նման դեպքերի վերաբերյալ ահազանգեր նախարարությունը չի ստացել:

 

Նույն շարքից