Բարի օր Իրավական 

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը կանանց տոնի կապակցությամբ

analitik.am

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը կանանց տոնի կապակցությամբ.

Շնորհավորում եմ

Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք արժանապատվորեն են կրում ոստիկանի պատվավոր կոչումը և տղամարդկանց հավասար կատարում իրենց մարդասեր առաքելությունը` միաժամանակ լինելով ընտանեկան օջախի ու երջանկության անփոխարինելի պահապան հրեշտակներ:

Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք փառավոր և ուսանելի ճանապարհ են անցել և այսօր ոստիկանների նոր սերնդին են փոխանցում իրենց անզուգական փորձը, իրենց սերն ու հավատը ոստիկանի գործի հանդեպ:


Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին, որոնք նույնպես ծառայության մեջ են` որպես հուսալի թիկունք օրենքին ու ժողովրդին ծառայող իրենց հարազատների համար:


Շնորհավորում եմ բոլոր կանանց:
Խաղաղություն, ապահովություն, բարօրություն` բոլորիդ ընտանիքներին:
Երջանկություն ձեզ, սիրելինե՛ր
Աստված ձեզ պահապան:

Վլադիմիր Գասպարյան
ՀՀ ոստիկանության պետ,
ոստիկանության գեներալ-գնդապետ

Նույն շարքից