Տնտեսություն 

Չինաստանը ցանկանում է յուանը դարձնել համաշխարհային դրամ

analitik.am

Չինաստանի իշխանությունները շարունակելու են իրենց դրամի ինտերնացիոնալիզացիան և դա արվելու է այդ թվում նաև սեփական ֆինանսական շուկայի հաշվին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի Ազգային բանկի ղեկավար Չժոու Սյաոչուանը:

Չինացի պաշտոնյայի խոսքերով, յուանի ինտերնացիոնալիզացիայի գործընթացում լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել, որոնք հիմա թույլ են տալիս այն օգտագործել առևտրի և ներդրումների համար: Բացի դրանից, յուանը դարձել է SDR-ի դրամներից մեկը. «Հիմնական գործընթացներն արդեն տեղի են ունեցել»:

Սյաոչուանը նշել է, թե պետք է հասնել նրան, որ միջազգային շուկայի մասնակիցներն առևտուր անեն հենց յուանով, սակայն դա երբեք ստիպողաբար չի լինելու:

Հավելենք, որ յուանը SDR-ում դոլարի, եվրոյի, ֆունտի կողքին հայտնվեց 2015 թվականի նոյեմբերին:

Նույն շարքից