Բարի օր Միջազգային Տնտեսություն Քաղաքականություն 

Չնայած լուրջ դժգոհություններին, Թրամփը ստորագրել է վիճահարույց հրամանագիրը

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ պաշտոնապես  ներկրման համար մաքսատուրքեր սահմանելով պողպատի և ալյումինի համար, հայտնում է The Hill-ը:

Պողպատի դեպքում գործելու է 25 տոկոս մաքսատուրք, ալյումինի՝ 10 տոկոս: Որոշումն ուժի մեջ է մտնելու 15 օրից:

Որոշումը չի վերաբերելու Կանադային և Մեքսիկային: Այս երկրների հետ Վաշինգտոնն այլ հաշվարկներ ունի: Այլ մոտեցում կարող է ցուցաբերվել նաև Ավստրալիայի հետ առևտրում, ինչի մասին Թրամփը խոսել է:

ԱՄՆ նախագահին է պատկանում նաև իրավունքը ցանկացած պահի բարձրացնել կամ իջեցնել մաքսատուրքի չափը, կամ այն չեղարկել որևէ երկրի մասով:

Այս որոշումը, Թրամփի խոսքերով, բխում եմ Միացյալ Նահանգների ազգային շահերից:

Հարկ է նշել, որ այս որոշումը խիստ քննադատության է առաջացել ԵՄ-ի կողմից՝ դեռ մինչև պաշտոնապես այդ հրամանագիր ստորագրելը: Որոշումը ոչ միանշանակ է ընդունվել նաև Սպիտակ տանը:

ԵՄ-ն արդեն հասցրել է արձագանքել Թրամփի կողմից մաքսատուրքերի մասին հրամանագրի ստորագրմանը՝ նշելով, որ այն չպետք է տարածվի Եվրամիության վրա:

Նույն շարքից