Սպորտ 

Նեյմարը ցանկություն է հայտնել վերադառնալ «Բարսելոնա»

analitik.am

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Նեյմարը, ով անցած տարի ամռանը տեղափոխվեց ֆրանսիական «ՊՍԺ», ցանկությու է հայտնել վերադառնալ Կատալոնիա, հայտնում է Mundo Deportivo-ն:

Պարբերականը գրում է, թե բրազիլացին հասկացել է, որ Ֆրանսիայի առաջնությունն իր մակարդակը չէ, ընդունել է իր սխալը և հասկացնել տվել կատալոնական գրանդի ղեկավարությանը, որ ցանկանում է վերադառնալ:

Եթե այդուհանդերձ այս տրանսֆերը տեղի ունենա, այն չի լինելու այս տարի և կարող է լինել միայն 2019 թվականի ամռանը:

Պարբերականը հայտնում է, որ կատալոնական ակումբը դեռ չի քննարկել Նեյմարի հնարավոր վերադարձի հարցը:

Նույն շարքից