Սպորտ 

Մեսսիի հերթական «հեթ-տրիկը». Արգենտինացին երրորդ որդին է ունեցել

analitik.am

«Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին բաց է թողնելու Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալիք  «Մալագայի» դեմ հանդիպումը: Պատճառն անձնական է:

Ինչպես հայտնում է Onda Cero-ի լրագրող Ալֆրեդո Մարտինեսը, այս գիշեր Մեսսին երրորդ անգամ հայր է դարձել: Արգենտինացու կինը լույս աշխարհ է բերել երրորդ որդուն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին որդուն կնքելու է Չիրո անունով:

Նույն շարքից