Սպորտ 

Շախմատի հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց

analitik.am

Այսօր Բեռլինում մեկնարկած շախմատի հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Պարտիան ավարտվեց 22-րդ քայլում` դիրքի եռակի կրկնությամբ:

Մարտի 11-ին, երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կխաղա ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ:

Նույն շարքից