Գլխավոր Հասարակություն 

Իրանում օդանավ է կործանվել. Ընկերուհիների հետ զոհվել է կործանված օդանավի տիրոջ դուստրը

analitik.am

Իրանի լեռներում թուրքական մասնավոր ինքնաթիռ է կործանվել, ինչի արդյունքում բոլոր ուղևորները մահացել են: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հավելելով, որ օդանավում եղել է 11 մարդ:

Իրանական իշխանությունների տեղեկություններով, օդանավը վթարի է ենթարկվել վատ տեսանելիության պատճառով: Բոլոր մարմինները այրվել են:

Որոշ տեղեկություններով, մասնավոր օդանավում է եղել  Basaran Holding ընկերության սեփականատիրոջ 28-ամյա դուստրը: Նշենք, որ հենց այդ ընկերության է պատկանել օդանավը: Նա ընկերուհիների հետ վերադառնալիս է եղել Դուբայից, ուր մեկնել էր հարսանիքից առաջ զվարճանալու համար:

Նույն շարքից