Տնտեսություն 

ԵՄ-ն պաշտոնապես երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

analitik.am

Եվրամիությունը 6 ամիս ժամկետով՝ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 15-ը, երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատամիջոցները, այս մասին հայտնում է ԵՄ Խորհուրդը:

Սահմանափակումները, որոնք սկսվեցին կիրառվել ուկրաինական խնդրի պատճառով, գործում են 150 քաղաքացու և 38 ընկերության նկատմամբ:

Պատժամիջոցները գործում են 2014 թվականի մարտից:

Ընդունված փաստաթղթում նշվում է, թե իրավիճակի գնահատականը թույլ է տվել գալ եզրահանգմանը, որ որևէ հիմք չկա պատժամիջոցները չեղյալ համարելու համար:

 

Նույն շարքից