Բարի օր Հասարակություն 

Ռուսական եկեղեցին ևս քննադատել է Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցչի հայտարարությունը

analitik.am

Մոսկվայի և Համայն Ռուսիայի պատրիարք Կիրիլի մամուլի ծառայութան ղեկավար Ալեքսանդր Վոլկովը անընդունելի է համարել Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը ներկայացնող քահանա Սամուել Աղոյանի հայտարարությունը Բարեբեր կրակի մասին՝ նշելով, թե պետք չէ կասկածի տակ դնել հրաշքները, որոնք ուրախություն են բերում միլիոնավոր մարդկանց:

Ավելի վաղ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը իսրայելական հեռուստաընկերություններից մեկի հետ զրույցում հերքել էր Բարեբեր կրակի առեղծվածային ծնունդը: Քրիստոնեաները հավատում են, որ այդ կրակն ինքնուրույն է առաջանում Զատկի տոնին ընդառաջ Երուսաղեմի Սուրբ Հարություն տաճարում:

Վոլկովի խոսքերով, կարելի է մեր աշխարհում ամեն ինչին մոտենալ թերահավատորեն, սկսել քննադատել ամեն ինչ, փաստեր գտնել ամեն ինչի դեմ, սակայն սխալ է և անհրաժեշտություն չկա  հանրայնացնել  այնպիսի բաներ, որոնք կարող են շփոթեցնել միլիոնավոր հավատացյալների. «Կրակի հրաշագործ ծնունդը ընդմիշտ մնալու է միլիոնավոր մարդկանց ուրախությունը: Իսկ ոչ Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների մասնավոր և տարօրինակ մեկնաբանությունները, թող մնան վերջիններիս խղճին»:

Ավելի վաղ Աղոյանի  հայտարարությունը զայրացրել էր նաև Ղպտիական եկեղեցու ներկայացուցիչներին, ովքեր Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցչին մեղադրել էին ստախոսության մեջ:

 

Նույն շարքից