Բարի օր Իրավական Հասարակություն 

Ինչ պետք է անեն ՀՀ քաղաքացիները, եթե վթարի են ենթարկվել Վրաստանում

analitik.am

«Երբ ՀՀ քաղաքացիները վթարի ենթարկվեն Վրաստանում ստիպված են լինելու զանգել և Ճանապարհային ոստիկանությանը, և ապահովագրական գործակալությունների կենտրոն»,-այս մասին այսօր՝ մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյան՝ հավելելով, թե դա ենթադրում է, որ ՀՀ քաղաքացիները պետք է հեռախոսով զինված լինեն:

«ՃՈ-ին զանգելը դեռ քիչ է: Բացի դրանից, Վրաստանում այլ կանոններ են գործում: Բանն այն է, որ այնտեղ վթարից հետո անհապաղ պետք է զանգահարել նշված մարմիններին և մնալ տեղում: Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ բժշկական օգնության կարիք կա: Այսինքն ՀՀ քաղաքացիները պետք է զգոնություն ցուցաբերեն»,-հավելեց Խաչատրյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 1-ից արտասահմանյան պետհամարանիշներով Վրաստան մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է պարտադիր ապահովագրվեն:

 

 

Նույն շարքից