Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մեղադրանքին. «Ազատության»

analitik.am

Նիկոլ Փաշինյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հակադարձել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին՝ շեշտելով, Քոչարյանը փորձում է շեղվել բուն թեմայից, մինչդեռ նա պետք է հստակ պատասխանի կոնկրետ հարցի՝ որտեղի՞ց իրեն այն տեղեկությունը, թե «Մարտի 1»-ին ցուցարարները դուրս էին գալիս մեքենայից հետևից, կրակում զինվորների վրա, ապա թաքնվում»:

Ի դեպ, այս թեման 10-ը տարի անց արծարծեց հենց իշխող Հանրապետականի պատգամավոր, «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ըստ էության, կասկածի տակ դնելով Ռոբերտ Քոչարյանի վերոհիշյալ հայտարարությունը:

«Ազատություն». -  Պարոն Փաշինյան, ի՞նչ կարող եք ասել ներկայացված մեղադրանքներին Ձեր հասցեին, որ իրականում «Դուք եք «Մարտի 1»-ի կազմակերպիչը, սադրիչը»։

Փաշինյան. - Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել. առաջինը՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է շատ հստակ պարզաբանում տա, որտեղի՞ց իրեն այդ տեղեկատվությունը, թե մեքենայի հետևից դուրս էին գալիս, կրակում էին, ինչպիսի՞ տեղեկությունների վրա է հիմնված եղել նրա այդ հայտարարությունը, ի՞նչ փաստական ապացույցներ ունի ինքը դրա մասին։ Սա է գլխավոր թեման։ Սա այն հարցն է, որին Ռոբերտ Քոչարյանը պիտի պատասխանի՝ անկախ ամեն ինչից։ Սա Ռոբերտ Քոչարյանի հարցն է, և իմ կարծիքով, էս մեկնաբանության հենց բուն նպատակն այն է, որ մենք փոխանակ քննարկենք սա, հիմա քննարկենք բաներ, որը բազմիցս քննարկված է։ Իսկ «Մարտի 1»-ին իմ դերակատարությունը հրապարակային է եղել՝ տասնյակ հազարավոր մարդկանց աչքի առաջ, նույնիսկ իմ հեռախոսազանգերը գաղտնալսված և հրապարակված են, իմ գործով դատավարությունն է եղել, միջազգային արձագանք է եղել։

«Ազատություն». - Քոչարյանին կարծես այնքան էլ դուր չի եկել, որ Դուք լսումներ եք կազմակերպել դեռ մի բան էլ Ազգային ժողովի նախագահությունում նստել եք։

Փաշինյան. - Քոչարյանին և Սերժ Սարգսյանին դեռ էնքան բաներ դուր չեն գա մոտակա և հեռակա ապագայում, հարցը դա չէ, բայց ես ասում եմ՝ էս թեմայից մենք չենք շեղվելու։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից