Միջազգային Քաղաքականություն 

Գերմանիայում կոալիցիոն կառավարության մասին հուշագիրը ստորագրվել է

analitik.am

Գերմանիայի կանցլեր, ՔԴՄ միության նախագահ Անգելա Մերկելը, ՔՍՄ միության նախագահ Հորսթ Զեեհոֆերը և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահի պաշտոնակատար Օլաֆ Շոլցը Գերմանիայի նոր կոալիցիոն կառավարության ստեղծման մասին հուշագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է Bild-ը:

Գերմանիայի նոր կանցլերի ընտրությունները տեղի են ունենալու մարտի 14-ին: Եթե Մերկելը հաղթի ընտրություններում, նա այդ պաշտոնը կստանձնի արդեն 4-րդ անգամ:

Հիշեցնենք, որ Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան 2017 թվականի սեպտեմբերի 24-ին: Սա Երկրորդ աշխարհամարտից հետո առաջի դեպքն էր, որ երկրում այսքան երկար ժամանակ նոր կառավարություն  ձևավորել չէր հաջողվում:

Նույն շարքից