Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ 140 կոնգրեսական Թրամփից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ

analitik.am

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության 140 անդամներ դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Միացյալ Նահանգների ընտրություններին միջամտելու համար:

Նախագահին ուղարկված նամակում կոնգրեսականները վերջինիս մեղադրում են այն բանում, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չսահամանելով՝ նա ամերիկյան ընտրական համակարգը խոցելի է դարձրել ռուսական հարձակումների համար:

Կոնգրեսականները նաև հիշեցրել են այն մասին, որ արդեն հունվարի 29-ից պետք է պատժամիջոցներ կիրառվեին նրանց նկատմամբ, ովքեր համագործակցել են ռուսական հետախուզության հետ:

Նույն շարքից