Հասարակություն Սպորտ 

Իսրայելն արաբների համար անվճար կցուցադրի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը

analitik.am

Իսրայելն առաջին անգամ կհեռարձակի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերն արաբերեն մեկնաբանությամբ: Այս կերպ Իսրայելն իր հարևան արաբներին հնարավորություն է տալիս անվճար դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը: Այս մասին տեղեկանում ենք Իսրայելի ԱԳՆ-ի ՖԲ արաբալեզու էջից:

Իսրայելական Կան հեռուստաընկերությամբ ցուցադրվելիք   ֆուտբոլի խաղերն արաբերեն լեզվով  հնարավոր կլինի դիտել  արբանյակային կապի միջոցով  և բացարձակ անվճար:

Independent Egypt-ի տվյալներով, իսրայելական հեռուստաընկերությունը ցուցադրության իրավունքը ձեռք է բերել   7,8 մլն ԱՄՆ դոլարով և մրցելու է Եգիպտոսում, Հորդանանում և Լիբիայում հեռարձակվող  Կատարի  beIN Sports հեռուստաալիքի հետ:

Նշվում է նաև, որ հաշվի առնելով այն փաստը, որ  beIN Sports-ով  ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի դիտումը հասանելի է միայն կանխավճար կատարելուց հետո, արաբ երկրպագուների մեծ մասը նախապատվությունը կտա իսրայելական հեռուստաալիքին:

Նույն շարքից