Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Ռեքսը հիմա շատ ավելի երջանիկ կլինի. Դոնալդ Թրամփ

analitik.am

CBS News -ի եթերում ԱՄՆ նախագահ Թրամփն ասել է, որ Թիլերսոնի հետ տարաձայնություններ կային՝ այդ թվում նաև Իրանի հետ համագործակցության հարցում:

«Ես ու Ռեքսը  խոսել ենք այդ մասին երկար ժամանակ: Մենք շատ լավ լեզու էինք գտնում միմյանց հետ, սակայն տարաձայնություններ ունեինք  », - ասել է Թրամփը:

«Մենք տարբեր կերպ ենք մտածում », - ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ նոր պետքարտուղար Պոմպեոյի հետ նույն մտածելակերպն ունեն. « Առաջին իսկ օրվանից ես շատ լավ շփվում եմ Պոմպեոյի հետ »,- ասել է Թրամփը:

«Մտածում եմ, որ Ռեքսը հիմա շատ ավելի երջանիկ կլինի , ինչ վերաբերում է Պոմպեոյին, ապա հույս ունեմ, որ նա հզոր Պետքարտուղար կդառնա: Ինչ վերաբերում է Ռեքս Թիլերսոնին, ապա ես շատ գնահատում եմ նրա ինքնանվիրումը և  կատարած աշխատանքը և մաղթում եմ նրան ամենայն բարիք»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք, որ այսօր  ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ազատվեց  պաշտոնից և նրա փոխարեն նշանակվեց Մայք Պոմպեոն, որի զբաղեցրած պաշտոնում  էլ՝ ԱՄՆ ԿՀՎ պետ, առաջին անգամ պատմության մեջ կին նշանակվեց՝ Ջինա Հասպելը:

Նույն շարքից