Քաղաքականություն 

Արցախի նախագահը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել

analitik.am

Մարտի 13-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի և դիվանագիտական անձնակազմի հետ:
Քննարկվել են ԱՄՆ-ի և հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախի, Հայաստանի և Սփյուռքի սերտ համագործակցությունն՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է նախատեսված ծրագրերի հաջող իրականացման առանցքային գործոններից մեկը:

Նույն շարքից