Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը Հիզեր Նոյերտին նշանակել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերտին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար նշանակելու մասին: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ պաշտոնանկ է արվել նաև վերջինիս տեղակալ Սթիվ Գոլդսթինը:

Associated Press-ը հայտնում է, որ Գոլդսթինի պաշտոնանկության մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ վերջինս Սպիտակ տան պաշտոնական դիրքորոշմանը հակասող հայտարարություն է արել Թիլերսոնին պաշտոնից հեռացնելու մասով:

 

Նույն շարքից