ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դատախազությունը մտադիր է հասնել այն բանին, որ Փարքլենդ քաղաքի դպրոցներից մեկում 17 մարդու սպանած Նիկոլաս Քրուզը մահապատժի դատապարտվի, հայտնում է Fox News-ը:
Մեղադրող կողմն արդեն տեղյակ է պահել դատարանին, որ մտադիր է հասնել մահապատժի դատավճռի 19-ամյա տղայի համար, ում մեղադրում են 34 կետով կանխամտածված սպանության մեջ:
Ավելի վաղ երիտասարդը հայտարարել էր, որ կընդունի իր մեղքը, եթե մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման դատապարտվի:
Հիշեցնենք, որ վերոնշյալ արյունալի հրաձգությունը տեղի ունեցավ այս տարի փետրվարի 14-ին: