Տնտեսություն 

Թրամփը մտադիր է 60 միլիարդ դոլարի մաքսային տուրք հաստատել Չինաստանի համար

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է միլիարդների մաքսային տուրքեր սահմանել Չինաստանի համար: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, նմանատիպ որոշում կարող է կայացվել և ուժի մեջ մտնել ամենամոտ ապագայում: Նշվում է, որ տուրքերի ընդհանուր չափը կարող է հասնել 60 միլիարդ դոլարի, դրանք վերաբերելու են ոչ միայն տեխնոլոգիական և հեռուստատեսային ոլորտներին:

Ավելի վաղ Չինաստանի նկատմամբ նման քաղաքականության մասին հայտնել էր Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին: Այդ տուրքերը կարող են հաստատվել արդեն հաջորդ շաբաթ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահը հրամանագիր ստորագրեց ալյումինի և պողպատի ներկրման համար մաքսային տուրքեր հաստատելու մասին որոշումը, ինչը, շատ փորձագետների կարծիքով, հանգեցնելու է Միացյալ Նահանգների և այլ երկրների միջև տնտեսական պատերազմի:

Նույն շարքից