Միջազգային Քաղաքականություն 

Ռեքս, կեր աղցանը. Թրամփը ստիպել է պետքարտուղար Թիլերսոնին խունացած աղցան ուտել

analitik.am

Ասիա կատարած իր այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստիպել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին խունացած աղցան ուտել: Այս մասին հայնում է The Wall Street Journal-ը:

Թերթի տեղեկություններով, դա տեղի է ունեցել Չինաստանում` երկրի խորհրդարանում տեղի ունեցած ընդունելության ժամանակ: Թրամփը ստիպել է Թիլերսոնին ուտել աղցանը, քանի որ կարծել է հակառակ դեպքում կվիրավորի հյուրընկալող կողմին: «Ռեքս, կեր աղցանը»,-ասել է Թրամփը, ինչին պետքարտուղարը պատասխանել է ժպտալով:

The Wall Street Journal-ը գրում է, որ այս դեպքը ևս մեկ ապացույց է, որ երկու պաշտոնյաների միջև այդքան էլ լավ հարաբերություններ չեն եղել:

Հիշեցնենք, որ մարտի 13-ին Թրամփը պաշտոնանկ արեց Թիլերսոնին՝ պետքարտուղար նշանակելով ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոյին:

Նույն շարքից