Բարի օր Քաղաքականություն 

Ռուսաստանն ավելի քիչ զենք է վաճառելո՞ւ Ադրբեջանին

analitik.am

«Մենք բոլորս հասկանում ենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը պայթյունավտանգ է, և 2016 թվականի իրադարձությունները դրա ևս մեկ ապացույցն են»,-այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում այցով գտնվող ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին զենք վաճառելուն, Կոսաչովը նշեց, որ  Ռուսաստանն իրականացնում է այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև 2016 թվականի ապրիլը. «Մենք պարտավոր ենք դա անել: Այդ պայմանագրերը կնքվել են այն ժամանակ գոյություն ունեցող իրավիճակին համաձայն»:

Ռուս  պաշտոնյան հավելեց, որ հիմա զենքի վաճառքը, իր տեղեկություններով, չի լինելու այն մասշատբներով, որոնք կային մինչև 2016 թվականը. «Անկասկած մենք արձագանքում ենք նրան, ինչ եղավ 2016 թվականի ապրիլին»:

 

Նույն շարքից