Տնտեսություն 

Մեծ Բրիտանիան տնտեսական պատերազմի է պատրաստվում Ռուսաստանի դեմ. The Independent

analitik.am

Ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և վերջինիս դստեր թունավորումից հետո, ինչի մեջ բրիտանական իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմի պլան է պատրաստում, հայտնում է The Independent-ն՝ հղում անելով իր աղբյուրին:

«Դա լինելու է տնտեսական պատերազմ, դրանք լինելու են տնտեսական միջոցառումներ: Ռուսաստանի տնտեսությունը Բրիտանիայի տնտեսությունից երկու անգամ փոքր է և հիմնականում կենտրոնացած է փոքր թվով մարդկանց ձեռքում: Մենք ստիպված ենք լինելու անել այնպես, որ Ռուսաստանի տնտեսությունն ավելի փոքրանա, եթե նրանք ցանկանում են նույնկերպ շարունակել»,-ասել է թերթի աղբյուրը:

Մեյը պատրաստվում է Անվտանգության խորհդրի նիստ հրավիրել, որպեսզի քննարկի այն տարբերակները, սահմանափակումները, որոնք կարող են կիրառվել Ռուսաստանի նկատմամբ:

Ավելի վաղ՝ մարտի 13-ին, Մեյը 24-ժամյա վերջնագիր էր ներկայացրել Ռուսաստանին՝ պահանջելով բացատրել, թե ինչպես են թունավորվել Սկրիպալը և վերջինիս դուստրը:

 

Նույն շարքից