Հասարակություն 

IKEA ցանցի հիմնադիրը կարողության միայն կեսն է ժառանգել երեխաներին՝ մյուս կեսը նվիրելով Նորրլանդ շրջանին

analitik.am

IKEA ցանցի հիմնադիր Ինգվար Քամփրադը, ով կյանքից հեռացավ այս տարի հունվարին, կարողության կեսը ժառանգել է իր 4 երեխաներին, իսկ մյուս կեսը՝ Շվեդիայի Նորրլանդ շրջանի զարգացմանը: Այս մասին հայտնում է Dagens Nyheter-ը:

«Ինգվար Քամփրադը միշտ հետաքրքրվել է Նորրլանդով և հաճախ էր այնտեղ լինում: Նա ցանկանում էր, որ երիտասարդներն ապրեն այդ շրջանում, այլ ոչ թե ստիպված լինեն արտագաղթել»,-հայտնել է IKEA հիմնադրամի ղեկավար, Քամփրադ ընտանիքի նախկին ներկայացուցիչ Պեր Հաեգգենսը:

Թե կոնկրետ ինչ գումարի մասին է խոսքը, դեռ հայտնի չէ:

Նույն շարքից