Միջազգային Քաղաքականություն 

Մեծ Բրիտանիան պատրաստվում է երկրից արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին

analitik.am

Լոնդոնը պատրաստվում է երկրից արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին: Այս մասին հայտնում է Sky News-ը:

Նշվում է, որ համապատասխան հայտարարությամբ շուտով հանդես է գալու Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Այս քայլին բրիտանական իշխանությունները գնում են ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և վերջինիս դստեր թունավորումամբ պայմանավորված, ինչի մեջ Լոնդոնը մեղադրում է Մոսկվային:

Sky News-ի աղբյուրների համաձայն արտաքսվելու է նաև Ռուսաստան դեսպանը, սակայն Միացյալ Թագավորությունը չի ցանկանում այրել դիվանագիտական կամուրջները:

Ավելի վաղ The Independent-ն հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան տնտեսական պատերազմի է պատրաստվում Ռուսաստանի դեմ:

 

Նույն շարքից