Գիտություն Հասարակություն 

Հաստատվել են 2018/2019 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը

analitik.am

ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ 2018/2019 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը: Այսպես՝

Ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝

պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 140 տեղ.

նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 239 տեղ.

պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ:

Օրդինատուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 95 տեղ:

ՀՀ պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 12 տեղ:

Դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ:

Նշենք, որ ՀՀ 2018/2019 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխման համաձայն տեղ չի հատկացվել հետևյալ մասնագիտությունների համար.

Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն

Հանրային իրավունք

Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարոական իրավունք

Ամենաշատ տեղերը հատկացվել են հետևյալ մասնագիտությունների համար.

Միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա՝ 2 տեղ

Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն՝ 2 տեղ

Ճարտարապետություն և ճարտարապետական դիզայն՝ 2 տեղ

Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում (ֆինանսներ, վիճակագրություն) ՝ 2 տեղ

Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում (գործարար կառավարում, մակրոէկոնոմիկա, միկրոէկոնոմիկա, մարքեթինգ, բնօգտագործման տնտեսագիտություն)՝ 5 տեղ

Էլեկտրոնիկա, միկրո- և նանոէլեկտրոնիկա (1 տեղը՝ ՍԻՆՈՓՍԻՍ) 2 տեղ

Ավտոմատացման համակարգեր (1 տեղը ՍԻՆՈՓՍԻՍ) 2 տեղ

Մասնավոր իրավունք՝ 2 տեղ

Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն /1 տեղը՝ Արցախի Հանրապետություն/՝ 3 տեղ

Մաթեմատիկական տնտեսագիտություն՝ 2 տեղ

Հայոց պատմություն՝ 2 տեղ

Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում՝ 2 տեղ

 

 

Նույն շարքից