Միջազգային Քաղաքականություն 

Լոնդոնը հայտարարել է 23 ռուսաստանցի դիվանագետի արտաքսելու մասին

analitik.am

Կապված ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ, Մեծ Բրիտանիայի իշխանությունները երկրից արտաքսելու են թվով 23 ռուսաստանցի դիվանագետի, ովքեր աշխատում են հետախուզությունում: Այս մասին որոշումն արդեն կայացվել, ինչի մասին հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը:

Ավելի վաղ Sky News-ը հայտնել էր, որ արտաքսվելու է նաև Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը, սակայն Լոնդոնիը չի ցանկանում այրել դիվանագիտական կամուրջները:

Նշենք, որ Սկրիպալի թունավորման մեջ Լոնդոնը մեղադրում է Մոսկվային:

 

Նույն շարքից